կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-23 15:03
Աշխարհ

Բայդենը ծրագրում է առաջադրվել 2024 թվականի նախագահական ընտրություններում, եթե առողջությունը թույլ տա

Բայդենը ծրագրում է առաջադրվել 2024 թվականի նախագահական ընտրություններում, եթե առողջությունը թույլ տա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է առաջադրվել 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարն ասել է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ես շատ եմ հարգում ճակատագիրը: Ճակատագիրը բազմիցս խանգարել է իմ կյանքին։ Եթե առողջությունը թույլ տա, ինչպես հիմա, ես կրկին կառաջադրվեմ»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Բայդենը նշել է, որ եթե ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն առաջադրի գալիք ընտրություններում, դա «կմեծացնի» ընտրություններին իր մասնակցության հավանականությունը։

«Ինչո՞ւ չառաջադրվել Դոնալդ Թրամփի դեմ, եթե նա թեկնածու դառնա: Սա նախընտրական մրցավազքից սպասելիքները կբարձրացնի»,- պարզաբանել է նախագահը։

Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր, որ Բայդենը, որը 2024 թվականին կդառնա 81 տարեկան, մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետի համար։