կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-09 17:30
Աշխարհ

Նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի շանսերը փայլուն չեն. Մեդվեդև

Նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի շանսերը փայլուն չեն. Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարություն է տարածել, որ նախագահական ընտրություններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շանսերը փայլուն չեն. այս մասին նա ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի եթերում:

Ըստ նրա՝ Ամերիկան սովոր է իրեն աշխարհի խոշոր տնտեսությունը, հզոր ազգ զգալ, որը որոշումներ է կայացնում ոչ միայն առանձին անձանց, այլ նաեւ պետությունների փոխարեն:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս պահին նրանց մոտ իսկապես դժվար ներքին իրավիճակ է: Նրանց կարելի է պարզապես ցավակցել: Դեռ ամերիկացիներին չի հաջողվում վերահսկել կորոնավիրուսը, վարակվածների թիվն աճում է, եւ դա շատ վատ է», ու հավելել՝ ռասիզմը մեծ խնդիր է ԱՄՆ-ի համար:

Միևնույն ժամանակ Մեդվեդևն ասել է՝  Թրամփը շատ խնդիրներ ունի, և դա անդրադառնում է նրա վարկանիշի վրա:      

«Նա զիջում է իր հիմնական մրցակցին: Չնայած նա կրեատիվ մարդ է, եւ հնարավոր է, որ նման հրաշք լինի, ինչպես 4 տարի առաջ: Սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով նրա շանսերը փայլուն չեն թվում»,- եզրակացրել է Մեդվեդևը: