կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-23 20:12
Իրավական

Գյումրու հոգեբուժարանում արձանագրված խախտումներն անվիճելի են. ՄԻՊ

Գյումրու հոգեբուժարանում արձանագրված խախտումներն անվիճելի են. ՄԻՊ

Իրականությանը չեն համապատասխանումԳյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի և աշխատակիցների կողմից «Առավոտ» օրաթերթին տրված հարցազրույցում Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում տեղ գտած խախտումները հերքող պնդումները:

     Պաշտպանի աշխատակազմը վերահաստատում էնշված կենտրոնում հայտնաբերված՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների կոպիտ խախտումները՝կապված ժամկետանց դեղորայքի, օրինական հիմք չունեցող զսպման միջոցների հետ և այլն:

Մասնավորապես՝

1)       Գյումրու հոգեկան առողջության կենտրոն այցի ընթացքում բացահայտված բոլոր խախտումներն այցի ավարտին, ինչպես պահանջում են միջազգային կանոնները, ներկայացվել են նույն կենտրոնի տնօրենին և աշխատակիցներին:

2)       Դրանից հետո, այցի գրավոր արդյունքները՝ անհրաժեշտ վերլուծությամբ, Պաշտպանի կողմից ուղարկվել են Տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև Առողջապահության նախարարություններ:

3)       Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից ստացած պարզաբանումների համաձայն՝ ժամկետանց դեղորայքի փաստըհաստատվել է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի հրամանով, և համապատասխան աշխատակիցը տնօրենի նույն հրամանով ենթարկվել է խիստ նկատողության: Այս մասին նշված է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի 60-րդ էջում: Խիստ նկատողությանվերաբերյալ Պաշտպանին է ներկայացվել նաև տնօրենի հրամանի քաղվածքը՝ նրա մակագրությամբ:

4)       Զսպման միջոցների հետ կապված՝ վերահաստատում ենք արտահերթ զեկույցում տեղ գտած պնդումն այն մասին, որ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում հայտնաբերվել են ֆիզիկական զսպման ապօրինի միջոցներ՝ բարդ կառուցվածքով կաշվից գոտիներ (զեկույցի 43-րդ էջը)։

Նախ, Առողջապահության նախարարի առկա հրամանով և, այն էլ անհատկան բնույթի, չի կարող կարգավորվել զսպման միջոցներին կամ դրանց կիրառությանն առնչվող որևէ հարց: Դա անհրաժեշտ է կարգավորել բացառապես օրենքի մակարդակով:Անգամ, եթե նախարարի հրամանը պայմանական ընդունենք որպես հիմք, միևնույն է գոտիները չեն համապատասխանում դրա պահանջներին. ֆիզիկական զսպման մեխանիկական միջոցները պետք է լինեն հեշտությամբ արձակվող և չպետք է ցավ պատճառեն պացիենտին:

Գոտիների բարդ կառուցվածքի և կողպեքների բացման ու փակման դժվարությունների ակնհայտ օրինակ է նաև հարցազրույցին կից տեսանյութը, որտեղ ակնհայտերևում է կողպեքի բացման բարդությունը: Ինչ վերաբերում է սավանները՝ որպես զսպման մեխանիկական միջոց օգտագործելուն, ապա զեկույցում հստակ նշված են հոգեբուժական այն կազմակերպությունները, որտեղ առկա է նման խնդիր: Գյումրու հոգեկան առողջության կենտրոնն այդ ցանկի մեջ չէ:

Շեշտում ենք, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոգեբուժական կազմակերպություններում ծեծի ենթարկելու վերաբերյալ զեկույցում որևէ նշում առհասարակ առկա չէ:

5)       Վճարովի ծառայությունների մասին խոսելիս,Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը հիշատակում է միայն առանձին պալատների և տեղեկանքների համար վճարները:

Զեկույցում արձանագրված է, որ այդ կենտրոնի տնօրենի կողմից սահմանված բժշկական ծառայությունների գնացուցակում ընդգրկված են, օրինակ, Կառավարության 2010 թվականի ապրիլի 1-իթիվ 350-Ն որոշմամբ ամրագրված այնպիսի անվճար ծառայություններ, ինչպիսիք են հոգեկան հիվանդների բուժումը, հոգեբույժի և հոգեբանի խորհրդատվությունը և այլն: Հետևաբար, ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ վճարովի ծառայությունների ցանկում դրանց նախատեսումը տնօրենի կողմից ապօրինի է:

6)       Կին պացիենտների ամենօրյա խնամքը տղամարդ սանիտարների կողմից իրականացնելը կոնկրետ իրավիճակում նսեմացնում է մարդու արժանապատվությունը:

     Խոսքը վերաբերում է ոչ թե բժիշկներին, այլ հոգեբուժական կազմակերպության այն անձնակազմին, ով ապահովում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ամենօրյա խնամքը և անձնական հիգիենան: