Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ընկերոջս Կիմ Խաչատրյան -ի շիրիմին տեղի ունեցավ ՀՅԴ Արարատի և Վայոց ձորի մարզերի 20 նորագիրների երդման արարողություն։
Առաջին անգամ Կիմի շիրիմին երդման արարողությանը մասնակցել էի որպես ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության գործիչ, իսկ այս անգամ՝ որպես այս երկու մարզերի ԳՄ պատասխանատու։
Երբ առաջին անգամ` 2020 թվականին, այստեղ ընդունում էինք ՆԱՈւՄ նորագիրների երդման արարողությունը , Արցախը թեև վիրավոր, բայց կանգուն էր , և Կիմի հայացքի ներքո, ընկերներով , իրար լուռ նայելով ,կարծես թե լռությամբ իրար խոստանայինք, որ մեր կողմից ամենաարժանի ընծան՝ մեր ընկերոջ հիշատակին ու մեր ընկերությանը , կլինի ազատագրված Արցախն իր ամբողջական տեսքով։ Եվ մի օր մենք պետք է այդ կարգավիճակով ներկայանանք մեր ընկերոջ դատին։
Տարիներն անցան , մեզ ու մեր հայրենիքին ավելի մեծ փորձություններ բաժին ընկան, ու այսօր արդեն շատ ավելի ծանր ու խճճված վիճակում, կրկին մարդիկ են եկել մեզ համար սրբատեղի դարձած մեր ընկերոջ շիրիմին՝ Դաշնակցությանը անդամագրվելու։
Անձնապես շատ բարդ ու դժվար զգացողություններ ունեինք բոլորս։ Այս զգացողությունների մեջ նաև զգում էինք, թե ինչպես կարելի է նույնիսկ գերեզմանից պայքարել հայրենիքիդ արժանապատվության համար, և այդ պայքարի վառ օրինակը դու ես ,ընկե’ր ջան...
Քեզնից մեզ մնաց անավարտ պայքար, իսկ մեզնից քեզ որպես պարտք` ազատ ու անկախ Արցախ կերտելու հարատև պայքար...
Շատ դժվար է ընկե’ր ջան, բայց ոնց դու էիր ասում.
Բախտը մեկն է զինվորի. կա’մ մահ, կա’մ ազատություն...
Գերասիմ Վարդանյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ