կարևոր
6877 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-18 21:20
Հասարակություն

Երդման արարողություն՝ ՀՅԴ Վանաձորի կոմիտեության գրասենյակում

Երդման արարողություն՝ ՀՅԴ Վանաձորի կոմիտեության գրասենյակում

ՀՅԴ Լոռու կոմիտեության շարքերը շարունակում են համալրվել. այսօր` փետրվարի 18֊ին, Փետրվարյան ապստամբության 103֊ամյակի  կապակցությամբ տեղի ունեցավ ավանդական երդման արարողություն։

Մասնակիցներին ողջույնի խոսքեր ուղղեցին և նորագրերին բարի գալուստ մաղթեցին  ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Խաչատուր  Ստեփանյանը, Աժ «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, ՀՅԴ Լոռու մարզային կոմիտեի նախագահ Ռոբերտ Գրիգորյանը եւ Վանաձորի Քաղաքային կոմիտեի նախագահ Տարոն Փիլոյանը։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև ապագա ծրագրերի շուրջ լայն քննարկում: