կարևոր
7543 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-18 14:43
Հասարակություն

20 նորագիր դաշնակցականի երդում է տվել Կիմ Խաչատրյանի շիրիմին

Դեկտեմբերի 17-ին Արենիում 20 նորագիր դաշնակցականի երդում է տվել Կիմ Խաչատրյանի շիրիմին։ «Դժվար ու շարունակական կորուստներից հետո, որը կասեցնել չենք կարողանում, նորամուտների միացումը Դաշնակցության շարքեր մեզ ուժ ու եռանդ է հաղորդում» ,-ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը։

Երդման կնքահայրը Հայ դատի մարտիկ Համբիկ Սասունյանն էր։ Շնորհավորելով՝ նորագիրներին նա ընդգծեց, որ չպետք է խոնարհվել դավաճանների եւ թուրքերի առջեւ։ «Հարկ եղած դեպքում պետք է նաեւ զոհվենք արդարության համար, հայրենիքի համար, պատվի համար, քանի որ այդպես ենք երդվել» ,-ասաց Սասունյանը

Շնորհավորանքի խոսք ասաց նաեւ 44-օրյա պատերազմում զոհված Կիմ Խաչատրյանի հայրը՝ Սիմոն Խաչատրյանը։ «Երդում տալը, դա՝ խոսքերի հավաքածու չէ։ Հիշե՛ք հենց առաջին տողը՝ երդվում հայրենիքովս եւ պատվովս։ Եթե այս տողերը կարողացանք ընդունել մեր հոգում ու սրտում, մեր արյան մեջ, դրանից այն կողմ բառեր չկան» ,-ասաց Խաչատրյանը։

Կիմ Խաչատրյանը առաջնագիծ էր մեկնել դաշնակցական գումարտակի կազմում իբրեւ կամավոր, ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ էր, ապագա բժիշկ։ Զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 31-ին՝ Արցախի հյուսիսային սահմանների պաշտպանության ժամանակ: 

Մանրամասները՝ տեսանյութում