Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
MediaHub-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
-Պարո'ն Սաղաթելյան, վերջին շրջանում իշխանությունն անընդհատ կառուցողական երկխոսության ու համերաշխության կոչ է անում։ Օրերս էլ Հայկ Կոնջորյանն ասաց, թե Սեյրան Օհանյանն ասել է` ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված ընդդիմության թեկնածուն ՔՊ խմբակցության հետ հանդիպի: Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք ընդդիմությունը պատրաստվում է կառուցողական դաշտում աշխատել իշխանության հետ:
-Արցախը թշնամուն հանձնած, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության հանցակից ուժերի, այն է՝ ՔՊ-ի հետ մենք չենք կարող կառուցողական երկխոսության մեջ մտնել։ Ես բացառում եմ այդ ուժի հետ կառուցողական երկխոսությունը, առավել ևս՝ համերաշխությունը, որովհետև իրենք մեր հայրենիքի մի մասը թշնամուն հանձնող, Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դրած ուժ են:։
Այո, երբեմն աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով ֆրակցիայի ղեկավարը կամ քարտուղարը ինչ-որ հարցով կոնտակտ պահում են, բայց ընդամենն այդքանը, դրանից ավել բան չի կարող տեղի ունենալ, հետևաբար՝ ավելորդ և անհիմն են խոսակցությունները, որ մեր մոտեցումներում հնարավոր է փոփոխություններ տեղին ունենան:
Աղբյուրը՝ MediaHub