Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պայմանավորվենք՝ երբեք սադրանքների չենք տրվելու և մեր պայքարը երբեք կանգ չի առնելու՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ։
«Մենք՝ բոլորս, այստեղից տուն չենք գնալու, քանի դեռ չենք հեռացրել գերագույն գլխավոր խրտվիլակին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը և ցուցարարները համաձայնեցին։
Նա նշեց, որ 20 րոպե հետո կներկայացնի հետագա գործողությունների ծրագիրը։
«Միասին, վճռական, աննկուն մինչև վերջ»,-հայտարարեց Սաղաթելյանը։
Հանրահավաքի մասնակիցները ողջունեցին շարժմանը միացածներին։
«Այսօր հայ ժողովուրդը, առանց չափազանցնելու, ապրում է իր պատմության ամենաողբերգական օրերից մեկը։ Երկար մաքառումներից ու դեգերումներից հետո՝ 30 տարի առաջ, մենք ստեղծեցինք պետականություն, ազատագրեցինք մեր հայրենիքը։ Անցնող 30 տարիների ընթացքում մենք հպարտ, հզոր և հաղթող ժողովուրդ էինք։ 30 տարի անց մեկ մարդու գործունեության արդյունքում, մեկ խելագար դավաճանի պատճառով, մենք կորցրինք Արցախի մեծ մասը։ Այս օրերին այս խելագարի գործունեության հետևանքով օրեցօր կորցնում ենք մեր պետականությունը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա դիմեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ասաց, որ՝ եթե ուզում ենք ունենալ պետականություն, եթե ուզում ենք մեր երեխաները ապրեն Հայաստանում, եթե ուզում ենք ունենալ երկիր, հայրենիք, ուրեմն պետք է գալ հրապարակ։
«Այսօր այստեղ է որոշվում մեր երկրի ճակատագիրը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ հարցնելով՝ համաձա՞յն եք, պատրա՞ստ եք, վճռակա՞ն եք։ Պատասխանը եղավ՝ այո՛։
Նա թվարկեց այն հաջողությունները, որ շարժումն ունեցել է անցող օրերին․ «Ձեր բոլորի շնորհիվ ամբողջ աշխարհը տեսավ, հասկացավ և իմացավ, որ այս պարտությունը հայ ժողովրդի համար ընդունելի չէ, դուք արժանապատիվ պահեցիք հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին ցույց տվեցիք, որ այս ստորացուցիչ պայմանները մեր ժողովուրդը չի ընդունում։
Մեր գործունեության արդյունքում այս շենքում նստած խրտվիլակը հասկացավ, որ չունի իշխանություն․ իր հրաժարականի պահանջով հանդես է եկել ՀՀ նախագահը, երկու կաթողիկոսները, ԳԱԱ-ն, բազմաթիվ պետական բուհեր, մի քանի հարյուրից ավելի համայնքի ղեկավարներ, բոլոր առաջավոր մարդիկ, հկ-ներ, գիտնականներ՝ այս մարդն այլևս իշխանություն չունի։
Մեր՝ բոլորիս, պայքարի արդյունքում երեկ այս խելագար դավաճանը չկարողացավ մտնել Սյունիք»։
Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև բոլորին հետաքրքրող հարցին՝ ի՞նչ է լինելու, ե՞րբ է հեռանալու սրիկան, որ միասին կարողանանք փրկել մեր հայրենիքը։
«Գիտեմ, որ բոլորդ ասում եք՝ այսօ՛ր, ասում եք՝ հիմա՛ և այդ իրավունքը ունեք։ Եթե այս մարդն ունենար արժանապատվություն, բարոյականություն, որը գիտենք՝ չունի, մի գրամ մտածեր մեր երկրի մասին, պիտի հրաժարական տված լիներ։ Բայց այս մարդը համառ է, խելագար է և դավաճան, ուզում է մեր պետականությունը վերջնականապես կործանել։ Եկեք նորից փաստենք, որ դա իրեն երբեք թույլ չենք տալու»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Այս ամենի համար պայքարը ենթադրում է վճռականություն ու հետևողականություն։
Ավելի վաղ հաղորդել էինք ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքը։
Մանրամասն՝ տեսանյութում․