|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Մենք հականիկոլ խմբավորում չենք, բայց հայհոյանքներին կառուցողական քննադատությամբ պատասխանել հնարավոր չէ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում պատասխանելով կարծիքին, թե ՀՅԴ-ի պահվածքը կառուցողական ընդդիմություն չէ։
«Մենք չենք քարկոծում իշխանություններին, քննադատում ենք, մեկ ու կես տարի այլընտրանք և առաջարկություններ ենք ներակայացրել, որոնց իշխանությունները պատասխանել են հայհոյանքներով»,-ասաց նա։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը վստահեցրեց, որ երկրի ներքին կայունությունը իրենց համար խիստ կարևոր է և երբեք չեն անի այնպիսի բան, որը կտանի քաղաքացիական պատերազմի։
«Բայց գործող իշխանությունը պետք է նկատի ունենա, որ չպետք է շարունակ վախեցնի իր ընդդիմախոսներին։ Եվ սա չի նշանակում, որ զերծ ենք մնալու փողոցային պայքարից»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․