|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ ֆիտոսանիտարական հսկողության շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Յունաշև Live» Telegram-ալիքին տված մեկնաբանությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բանն այն չէ՝ Հայաստանում ուշքի կգան, թե ուշքի չեն գա, այլ պետք է կատարվեն ֆիտոսանիտարական հսկողության պահանջները։ Եվ, բնականաբար, մենք պատրաստ ենք նման կառուցողական երկխոսության։ Բայց, ցավոք, տեսնում ենք, որ հայկական կողմից կան որոշակի խնդիրներ, և, համապատասխանաբար, նման երկխոսություն վարվում է», – ասել է նա։
Հիշեցնենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում ներկայացնելով կառավարության ծրագիրը, հայտարարել էր, որ Երևանը չի պլանավորում ակտիվացնել իր աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում առաջիկա հինգ տարիների ընթացքում։