|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Փոշու արտանետումները նվազեցնելուն ուղղված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների շինհրապարակներում հայտնաբերել են մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման դեպքեր, հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Շինարարության ընթացքում ավազաշիթով հղկման աշխատանքներ իրականացնելիս չեն օգտագործվել փոշու արտանետումը բացառող սարքեր և տեխնոլոգիաներ, մաքրման աշխատանքների տարածքները և շինհրապարակում առկա ավազի կույտերը ծածկված չեն եղել համապատասխան անթափանց թաղանթով։
Տեսուչների կողմից շինհրապարակներում անհապաղ կասեցվել են խախտումներով իրականացվող շինարարական աշխատանքները։ Վերոնշյալ դեպքերով կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ։