Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում իշխանափոխության գործընթացը պետք է մեկնարկի այն ճանապարհային քարտեզով, որը մենք ներկայացնում ենք՝ Հանրապետության հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներին ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։
Ժամանակը, որը տրվել էր Նիկոլ Փաշինյանին, արդեն լրացել է՝ նշեց նա։
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքն է եւ միայն նրա հեռացմամբ է հնարավոր Հայաստանի ու Արցախի լիակատար անվտանգություն։ Մենք այս պայքարը պետք է հասցնենք հաղթական ավարտին»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը:
Նա նշեց դրա ճանապարհը․ բոլորը շարունակում են մնալ հրապարակում։
«Կոչ եմ անում բոլոր մեր քաղաքացիներին մայրաքաղաքից ու մարզերից․ բոլորդ հավաքվեք Հանրապետության հրապարակում։ Իշխանության աղբյուրը ժողովուրդն է եւ նա իր ճնշմամբ պետք է իրականացնի իշխանափոխություն»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։
Զուգահեռ հրապարակի պրոցեսների՝ նա առաջարկեց քաղաքակյան ուժերին նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի հեռացում՝ իմփիչմենտի միջոցով։
«Խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր ուժերը պետք է իրենց ջանքը ներդնեն, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնենք կառավարությունից եւ ձեւավորենք նոր՝ ազգային կառավարություն։ Գլխավոր մեր խնդիրը իշխանափոխությունն է։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի եւ դա Հայաստանի ժողովրդի որոշումն է»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։
Մենք ստից ու կեղծիքից պետք է ազատվենք, ասաց նա, որպեսզի կանգնեցնենք Հայաստանի ու Արցախի գահավիժումը։