կարևոր
4756 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-27 17:52
Քաղաքական

Բողոքի ցույցերը պարալիզացրել են Հայաստանի մայրաքաղաքի ու մյուս հատվածների ճանապարհները՝ պահանջելով վարչապետի հրաժարականը․ գրում է Associated Press գործակալությունը

Բողոքի ցույցերը պարալիզացրել են Հայաստանի մայրաքաղաքի ու մյուս հատվածների ճանապարհները՝ պահանջելով վարչապետի հրաժարականը․ գրում է Associated Press գործակալությունը

Երկուշաբթի օրը Հայաստանի վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները փակել են մայրաքաղաքի և երկրի այլ մասերի գլխավոր ճանապարհները՝ պարբերաբար բախվելով ոստիկանության հետ։ Ոստիկանությունը հայտնում է, որ Երևանում բերման է ենթարկվել 196 մարդ։ Բողոքի ցույցերը շաբաթներ շարունակ ցնցում են երկիրը․ դրանք առաջացել են կառավարության կողմից Ադրբեջանին չորս սահմանամերձ գյուղերի վերադարձով: Այս մասին գրում է հեղինակավոր Associated Press (AP) գործակալությունը։

«Ցույցերը գլխավորում է Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորական, Հայաստանի հյուսիսարևելյան Տավուշի թեմի արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը, որտեղ գտնվում են վերադարձված այդ գյուղերը։

Չնայած գյուղերը բողոքի ցույցերի հավաքատեղին էին, դրանք ընդլայնվել են՝ արտահայտելով բողոքների լայն շրջանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության դեմ։

Գալստանյանի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գլխավոր գործիչները կիրակի օրը Երևանում տեղի ունեցած մեծ հանրահավաքի ժամանակ ասացին, որ իրենք աջակցում են Գալստանյանի՝ հաջորդ վարչապետ դառնալուն» ,-հայտնում է գործակալությունը։