|
Փոխարժեքներ
02 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
«Զանգ» քաղաքացիական նախաձեռնութունը կոչ է անում վաղը առավոտյան ժամը 8:00-ից պարալիզացնել մայրաքաղաքի փողոցները՝ դանդաղ երթեւեկելով փողոցներում:
Այս մասին այսօր՝ մայրաքաղաքում իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ, հայտարարել է նախաձեռնության անդամ Սուրեն Սահակյանը:
«Մենք պետք է քարտեզով կարմիր քարտ ցույց տանք գործող իշխանություններին: Երթևկության քարտեզները պետք է կարմիր քարտ ցույց տան, սա անելու ենք առավոտյան, կտևի մոտ մեկ ժամ»,-ասաց նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյանը:
Հիշեցնենք, որ նախաձեռնությունը ամեն օր ակցիա է իրականացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, փորձում է վրան տեղադրել, որը ոստիկանները չեն թույլատրում: