|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մոսկվայի շինհրապարակներում աշխատողների 70 տոկոսն օտարերկրացիներ են` ամենից հաճախ Բելառուսի և Հայաստանի քաղաքացիներ: Այդ մասին են վկայում «Տնոմեր» ընկերության վերլուծական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները. հայտնում է life.ru-ն:
Առաջին տեղում Բելառուսի քաղաքացներն են (14%), երկրորդ տեղում՝ Հայաստանի (12%), երրորդ տեղում՝ Ուկրաինայի (11%):
Տասնյակում են ներառվել նաև Ուզբեկստանից (8%), Վրաստանից (7%), Մոլդովայից (6%), Տաջիկստանից (5%), Ղազախստանից (3%) և Ղրղզստանից (2%) աշխատողները:
Շինհրապարակում աշխատող ռուսների թիվը հասնում է 33 տոկոսի:
