Փոխարժեքներ
13 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.65 |
EUR | ⚊ | € 411.49 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 493.9 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ այս պահին Վերին Լարսում կանգնած հազարավոր բեռնատարներից (ըստ լուրերի՝ շուրջ 1700) մոտ 300-ը՝ բարձված գյուղմթերքով և այնպիսի այլ ապրանքներով, որոնք ՌԴ-ն արգելում է ներմուծել, այս ժամերին պատրաստվում են հետ վերադառնալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերին Լարսից այս օրերին համատարած հետ են վերադարձվում այն բեռնատարները, որոնց բարձված ապրանքներն ունեն ֆիտոսանիտարական սերտիֆիկատ: Դրանք են՝ ձուկը, լոլիկը, ծաղիկները, հավանաբար նաև՝ պանիրը և այլն։
Ի պատասխան այս աղետալի գործընթացի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, լուծումներ գտնելու փոխարեն, ՀՀ-ում և արտերկրում ապրող հայերին կոչ էր արել գնել հայկական արտադրության ապրանք և այդպիսով «սպառել» այն: Արայիկ Հարությունյանի այս անմիտ և զավեշտալի հայտարարությունը մեծ արձագանք գտավ հանրության շրջանում՝ արժանանալով սուր քննադատության ու ծաղրանքի:
Ըստ ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ ՀՀ արտահանման 52 տոկոսը գնում է ՌԴ, և այն ապրանքը, որ Ռուսաստան է գնում, ոչ միայն Եվրոպական շուկաներում մրցունակ չի լինի, այլ չեն էլ թողնի, որ գնա այդ շուկա:
Էքսպորտի կենտրոնի տնօրեն, արտահանման ոլորտում մասնագիտացած Ռուզաննա Մալխասյանն էլ անդրադարձել էր ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանման շուրջ առաջացած ճգնաժամին, իշխանությունների կողմից առաջարկվող այլընտրանքներին, բերել մի շարք վիճակագրական փաստեր, դրանց հենքի վրա կատարել դիտարկումներ ու եզրահանգումներ, ըստ որոնց՝ այսօր հայտարարել, թե ՌԴ-ի փոխարեն հնարավոր է գտնել արտահանման այլ երկրներ, բացարձակ նոր տեսություն է, որն ստեղծվել է էկոնոմիկայի հետ ոչ մի աղերս չունեցող մարդկանց կողմից՝ ժողովրդին մանիպուլացնելու համար։