Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Վերին Լարսից այս օրերին համատարած հետ են վերադարձվում այն բեռնատարները, որոնց բարձված ապրանքներն ունեն ֆիտոսանիտարական սերտիֆիկատ: Դրանք են՝ ձուկը, լոլիկը, ծաղիկները, իսկ պանիրը դեռ հարցական է՝ կմտնի՞ ՌԴ շուկա, թե՞ ոչ։
Երբ որոշ ժամանակ առաջ նման կերպ կանգնեցրել էին հայկական կոնյակով բարձված մեքենաները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և որոշ արտահանման փորձագետներ խոսում էին կոնյակի ցածր որակի մասին՝ նշելով, որ դա էր արգելքի պատճառը։ Սակայն փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ դա այնքան էլ այդպես չէ, և Էկոնոմիկայի նախարարությունն անկարողությունից ելնելով է թիրախավորել հայ արտադրողին:
Այդ նույն նախարարությունը տեսնես հիմա՞ ինչ պատճառներ է նշելու արտահանվող ապրանքներով բեռնված փոխադրամիջոցների հետ վերադարձի կապակցությամբ, այնպիսի ապրանքներով բեռնատարների, որոնց համար ՀՀ սննդի անվտանգության տեսչությունը տրամադրել է համապատասխան սերտիֆիկատ:
Պարզորոշ է՝ ՀՀ-ի «ուկրաինացման» կործանարար պտուղները քաղելու են ոչ թե իրենց թանկարժեք վայելքներով, պարգևավճարներով ու ճամփորդություններով ՀՀ պետական բյուջեի վրա «ամուր նստած» Փաշինյանն ու սեփական արկածախդիր խմբակը, այլ ՀՀ սովորական արտադրողն ու արտահանողը, քրտինք թափող ժողովուրդը: Եվ ՌԴ-ի այս պատժամիջոցները դեռ առաջին ծիծեռնակներն են. իրական ողբերգությունը դեռ առջևում է: Այդպես են հատուցում բոլոր այն երկրները, որոնց իշխանությունները, դառնալով որոշ կենտրոնների կույր գործիքը, կայսրությունների հետ ճիշտ աշխատելու փոխարեն մանր կապկումներ են անում վերջինիս առջև: