կարևոր
4279 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-03 17:43
Քաղաքական

Մեզ համար մեծ պատիվ էր միասնական Մայր Հայաստանն ու Արցախը ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետությունում. Ասպրամ Կրպեյան

Մեզ համար մեծ պատիվ էր միասնական Մայր Հայաստանն ու Արցախը ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետությունում. Ասպրամ Կրպեյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը գրում է․

«Սույն թվականի հունվարի 26-30-ը Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ աշխատանքային այցով գտնվում էինք Իրանի Իսլամական Հանրապետությունում։

Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի Թեմական խորհրդի հրավերով հունվարի 27-ին պատիվ ունեցանք ներկայացնելու միասնական Մայր Հայաստանն ու Արցախը Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում հազարավոր իրանահայերի մասնակցությամբ տեղի ունեցած աննախադեպ հանրահավաքում, որտեղ ելույթ ունեցան նաև ԹՀԹ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսեանը և հեռավար ուղերձ հղեց Արցախի Թեմի Առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Այնուհետև հանդիպում ունեցանք ԹՀԹ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսեանի, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավորներ Ռոբերտ Բեգլարեանի և Արա Շահվերդեանի հետ և երախտիքի խոսքը հայտնեցինք մեր միասնական Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հանգուցալուծմանն ուղղված ջանքերի համար։

Հունվարի 29-ին «ՀՈՒՍԿ» հաստատության նախաձեռնությամբ Հ. Ուս. «Չհարմահալ» միության «Հովհաննես Թումանյան» սրահում կայացած հանդիպման ընթացքում՝ «Հայաստանն ու Արցախը տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրադարձութունների կիզակետում» խորագրով դասախոսությամբ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հետ ներկայացրինք Մայր Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակն ու զարգացումները, առիթ ունեցանք նաև պատասխանելու հանդիպման մասնակիցների հարցերին:

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի ընթացքում հյուրընկալվեցինք նաև Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնում («ՀՈՒՍԿ»), «Ալիք» օրաթերթի խմբագրությունում, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպությունում, Հ. Ուս. «Չհարմահալ» միությունում և Հայ հասարակական միությունում։

Մեզ համար մեծ պատիվ էր միասնական Մայր Հայաստանն ու Արցախը ներկայացնելն ազգային այս համայնքում: Սիրելի՜ իրանահայեր, շնորհակալություն անսահման ջերմ ընդունելության համար»: