Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ իշխանության են կոլաբորացիոնիստների հանցախումբը, որը օկուպացրել է ՀՀ իշխանությունը, և սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգը տարածաշրջանում։ Այս մասին Ազգային Ժողովում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
«Երբևէ Հայաստանի Հանրապետության պատկերացումները, ՀՀ իշխանության եկած այրերի պատկերացումները Արցախի Հանրապետության ապագայի գոյության վերաբերյալ այսքան տարբեր չեն եղել Արցախի Հանրապետության իշխանությունների պատկերացումներից։ Երբևէ անջրպետն այսքան խորը չի եղել, եղել են տարրաձայնություններ, տարբեր ընկալումներ և պատկերացումներ, բայց եղել է հավասարակշռող ուժ այդ տարատեսակ պատկերացումներին և միշտ եղել է առաջնային ազգային պետական օրակարգը, որը միայն բխում է հզոր Հայաստանի Հանրապետություն և հզոր Արցախի Հանրապետություն ունենալու դիրքերից։
Պատգամավորը կարծում է, որ այս տեսակ հանցավոր պետականության հիմքերը խալխլող հայտարարություններով, իրենք վտանգում են Հայաստանի Հանրապետության գոյությունը, վտանգում են հայ ժողովրդի ազատ, անկախ հայրենիքում ապրելու իրավունքի իրացումը և սրանով փորում են հայկական պետականության վախճանի փոսը։