Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք այսօր այստեղ ենք հանուն Արցախի, հանուն հավերժական Հայաստանի։ Այս մասին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
«Մեր արցախցի քույրերը հնչեցրին Արցախի ձայնը, ձայն համայն մարդկության, ձայն համայն քաղաքակիրթ աշխարհի։ Հստակ արձանագրեցին, որ Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում, որ արցախցու կյանքի իրավունքը միայն հնարավոր է պաշտպանել Արցախի արտաքին ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով։ Երեկ թուրք-ադրբեջանական խուժանը արգելափակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ շուրջ 120 հազար արցախցու թողնելով արգելափակման մեջ։ Նպատակը մեկն է՝ ավարտին հասցնել ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ։ Իրենք իրենց գործն ու առաքելությունը լավ գիտեն, ի՞սկ մենք»,- ասաց նա։
Պատգամավորը հարց ուղղեց՝ ի՞նչ է աելու արժանապատիվ հայ մարդը․ «Հայ մարդը մեկ առաքելություն ունի՝ կանգնելու արցախցու, Արցախի մեր հայրենակիցների կողքին։ Մեկ ազդ, մեկ պայքար»,- բացականչեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ երեկվա գործողությունների արդյունքում շուրջ 1100 արցախցիներ մնացել են ճանապարհին, որից 270-ը՝ երեխաներ․ «Մենք ձեր կողքին ենք, մենակ չենք թողնելու ձեզ։ Ձեր ցավը մեր ցավն է, ձեր պայքարը՝ մեր պայքարն է»,- ասաց նա։