| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը գրում է․
«Այս շաբաթ պատիվ ունեցա հյուրընկալելու մասնավոր այցով Հայաստան այցելած ՄԱԿ-ի երեխաների կոմիտեի փոխնախագահ, Ժնևի համալսարանի պրոֆեսոր Ֆիլիպ Դ․ Ժաֆֆեին և շվեյցարական “Terre des hommes” ՀԿ-ի Արդարադատության հասանելիության ծրագրի ղեկավար դոկտոր Յան Կուլիուին:
Չափազանց հագեցած այցի ընթացքում հարգարժան հյուրերին առիթ ունեցանք աշխատանքային հանդիպման շրջանակներում հյուրընկալելու նաև ՀՀ Ազգային ժողովում: Հանդիպման ընթացքում գործընկերոջս՝ Թագուհի Թովմասյանի հետ ներկայացրինք երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքները, խախտումները և բացթողումները: Վերահաստատեցինք մեր՝ ազգային ուժերի, կարևոր հանձնառությունը պաշտպանելու երեխաների իրավունքները Հայաստանում և Արցախում:
Առանձնահատուկ ուշադրության արժանացրինք արդեն 76 օր անմարդկային շրջափակման մեջ գտնվող 120000 արցախցիների խախտված, խախտվող իրավունքների մասին հատուկ զեկույցը, մասնավորապես՝ կարևորեցինք 30000 երեխաների խախտվող կենսական իրավունքները:
Մեր հարգարժան հյուրերի հետ պայմանավորվեցինք էլ ավելի համակարգված և հաճախակի դարձնել շփումները և խորացնել համագործակցությունն ի շահ երեխաների իրավունքների պաշտպանության՝ Հայաստանում և Արցախում:
Ձեր՝ Ասպրամ»