կարևոր
6985 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-15 14:48
Հասարակություն

Քննարկման հրավեր Գյումրիում՝ Կարո Սասունու արձանի տեղադրման հետ կապված․ քանդակագործ

Քննարկման հրավեր Գյումրիում՝ Կարո Սասունու արձանի տեղադրման հետ կապված․ քանդակագործ

Գյումրու Քանդակագործության ազգային պարկ թանգարանը հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Կարո Սասունու բրոնզաձույլ արձանի տեղադրման հետ կապված քննարկում է նախաձեռնել և հայտարարության տեքստը տարածել է քանդակագործ Արթուր Գևորգյանը, որը ներկայացնում ենք ստորև․

«Արձանի տեղադրման հետ կապված քննարկման հրավեր 

Ուշադրություն 

Զորավար Սեպուհ վերլուծական կենտրոնը Գյումրի քաղաքին է նվիրում հայ ազգային գործիչ' Կարո Սասունու բրոնզաձույլ արձանը։

Համապատասխանաբար Քանդակագործության ազգային պարկ_ թանգարանի կողմից նվիրատունին առաջարկվել են 4 տարածքներ, որտեղ ըստ մասնագետների հնարավոր է տեղադրել նմանատիպ արձան։

Տարածքները գտնվում են Գյումրու կենտրոնական հատվածից դուրս' ընդհուպ մինչև Մուշ _ 2 թաղամասում ( 2 տարածքներ)

Սիրելի գյումրեցիներ

2023 թվականի նոյեմբերի 16-ին, ժամը 16:00-ին, Գյումրու քաղաքապետարանում իրականացվելու է մասնագիտական հանրության կողմից արձանի և արձանի տեղադրման հետ կապված հարցերի քննարկում, որի մասնագիտական եզրակացությամբ Արցախի տեղադրման հարցը կներկայացվի քաղաքաշինական խորհրդին և հետևաբար ավագանուն։

Հետաքրքրված մասնագետներին հրավիրում ենք քննարկման։

Քննարկումից հետո արդյունքները կհրապարակենք մեր էջում և կլսենք մեր համաքաղաքացիների և հայրենակիցների կարծիքները ևս, ինչը հաշվի կառնի քաղշին խորհրդին ներկայացված մասնագիտական զեկույցում։

Հարգանոք՝ Քանդակագործության ազգային պարկ թանգարան»։