կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-10 11:59
Աշխարհ

Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն ներկա կլինեն Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրման արարողությանը

Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն ներկա կլինեն Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրման արարողությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Լիբանանում Վատիկանի նվիրակ՝ Իվան Սանդուս եպիսկոպոսին։

Այցելության նպատակն է եղել Նորին Սրբությանը պաշտոնապես հանձնել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հրավեր-նամակը, ապրիլի 5-ին Վատիկանում կայանալիք՝ Ս․ Գրիգոր Նարեկացու արձանի զետեղման արարողությանը։

Հիշյալ արձանը Պապին նվիրվել էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգիսյանի կողմից։ Արարողության նաև ներկա են լինելու ՀՀ նախագահն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը։