Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Լեհաստանի կառավարությունն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը ու ցանկանում, որպեսզի հայերը խաղաղ ապրեն միջազգայնորեն ճանաչված տարածքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին:
«Լեհաստանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Պետք է նշեմ՝ Լեհաստանն առաջին երկրներից է, որ ֆինանսական և նյութական աջակցություն տրամադրեց այս տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ողբերգական օրերին: Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանում խաղաղություն լինի ու հայերն էլ կարողանան խաղաղ ապրել միջազգայնորեն ճանաչված տարածքում»,-ասաց դեսպանը:
Լեհաստանի դեսպանն, անդրադառնալով ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու որոշմանն, ընդգծեց, որ այս հարցում Լեհաստանը միանշանակ Հայաստանի համար խնդիրներ ստեղծող պետություն չէ:
«Գիտեք, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններն արդեն ընթացքի մեջ են, և ես հուսով եմ, որ ի վերջո կհասնենք այս նպատակին և մուտքի արտոնագրերի ազատականացումը իրականություն կդառնա»,-ասաց դեսպանը: