|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վրաստանն անվերապահորեն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն» խորագրով համաժողովի ժամանակ տեսաուղերձով դիմելիս ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։
Նա ընդգծել է, որ իրենք նաև պատրաստ են ներդրում ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում։
Դարսալիան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնության հասնելու գործընթացը կպահպանի դրական դինամիկան:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները նոր փուլ են մտել «Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագրի ստորագրումից հետո։ Դարսալիան վստահ է՝ Երևանի և Թբիլիսիի հարաբերություններին բացառիկ բնույթ են հաղորդում ոչ միայն համատեղ պատմությունն ու աշխարհագրական դիրքը։
«Մեր երկրները միշտ հավատարիմ են եղել փոխադարձ վստահության, բացության և առաջին հերթին` մեր ժողովուրդների բարեկամության սկզբունքներին»,- նշել է Դարսալիան։