Փոխարժեքներ
07 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.83 |
EUR | ⚊ | € 411.16 |
RUB | ⚊ | ₽ 4.0793 |
GBP | ⚊ | £ 492.74 |
GEL | ⚊ | ₾ 141.23 |
«Իրանն իր հիմնական հանձնառությունն է համարում տարածարջանում հարատև խաղաղության և կայունության հաստատումը։ Իրանը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը, աշխարհաքաղաքական փոփոխություններին, ուժի կիրառմանը՝ տարածաշրջանային խնդիրների լուծման համար վճռականորեն աջակցում է երկրների, հատկապես Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան։
«Կեղծ նարատիվների, սպառնալիքների, կասկածների, տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել երկու երկրների միջև առկա ամուր հարաբերությունները կամ պառակտում և կասկածներ նետել մեր միջև»,- ասաց Մեհդի Սոբհանին։ Ըստ դեսպանի՝ երկու երկրների հարաբեությունների ապագան շատ պարզ է, ոչ ոք չի կարող դա շեղել։
Դեսպանը հիշեցրեց, որ այս տարի լրանում է Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ ամյակը։
«Երկու երկրների միջև հարաբերությունները ձևավորվել են փոխադարձ հարգանքի ու վստահության, խաղաղ գոյակցության, միմյանց հանդեպ հույսի շողի և աջակցության հիման վրա։ Իրանը Հայաստանին ու հայ ժողովրդին համարում է իր բարեկամը, Իրանը վերջին տասնամյակների ընթացքում մշատապես աջակցել է Հայաստանի աճին ու հզորացմանը, երկու երկրների հարաբերություններն աստիճանաբար հասել են հասունության և խորության անհրաժեշտ մակարդակի, երկու երկրների հարաբերություններում առկա է փոխադարձ ըմբռնում, իսկ փոխհարաբերությունների տնկին վերածվել է հաստաբուն ծառի»։