կարևոր
6817 դիտում, 5 ամիս առաջ - 2023-11-13 23:20
Հասարակություն

Ողբերգական վթար Արարատի մարզում. մահացածը Ազատի կացարանի հրդեհի զոհերից մեկի հայրն է

Ողբերգական վթար Արարատի մարզում. մահացածը Ազատի կացարանի հրդեհի զոհերից մեկի հայրն է

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, կա մեկ զոհ, մեկ տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 19:40-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Մասիս-Վաղարշապատ ավտոճանապարհի Սայաթ-Նովա-Միզամի գյուղերի խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին, ապա բետոնե սյանը և մասամբ հայտնվել չգործող առվակում»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Նշանակվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի և վիրավորի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ կայքին ասել են, որ մահացածը Ազատ գյուղի զորանոցում այս տարվա հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացած զինվորներից մեկի հայրն էր, և հնարավոր է` ավտոմեքենան վարելիս սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել: