|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Երասխում այսօր՝ օգոստոսի 13-ի վաղ առավոտյան, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած Վահրամ Արզումանյանը Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում ներկայացրած եւ առաջին տեղը զբաղեցրած Վլադիմիր Արզումանյանի հայրն է` հայտնում է NEWS.am-ը:
Կայքի այս տեղեկությունը հաստատեց երգչի պրոդյուսեր Գայանե Մաշուրյանը:
Նա հայտնեց, որ Վլադիմիրի հայրը պապիկի հետ վթարի են ենթարկվել Երեւան գալու ճանապարհին:
«Վլադիմիրի հայրը երաժիշտ էր, աշխատում էր Ստեփանակերտի երաժշտական դպրոցում: 42 տարեկան էր, երկու երեխա ուներ՝ Վովան եւ աղջիկը»,- ասաց Գայանե Մաշուրյանը:
Մանրամաքսն` սկզբնաղբյուրում