|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Ազատ գյուղի հրդեհի գործով զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու մասին գործը քննող դատարանի որոշումը։
2023թ. հունվարի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի դատական քննության փուլում ՀՀ Պաշտպանության նախարարության համապատասխան զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի` մեր վստահորդ և գործով մեղադրյալ Գ.Ա.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գործը քննող դատարանի որոշմամբ փոփոխվել և կիրառվել է տնային կալանք` համակցված գրավով և բացակայելու արգելք խափանման միջոցներով: Այս մասին հաղորդում է LSA իրավաբանական գրասենյակը։
Դատարանի հիշյալ որոշման դեմ դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժվել է, բողոքարկված դատական ակտը թողնվել է անփոփոխ: