|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երեկ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ը գրում է. «Ժամը 18:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ 26-ամյա Մկրտիչ Ղահրամանյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատար խողովակի հենասյանը և մոտ 100 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Ղահրամանյանը , ուղևոր 24-ամյա Արմինե Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն, իսկ 2-ամյա Արտաշես Ղահրամանյանը տեղում մահացել է: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երեխան հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 25 մետր հեռավորության վրա: Դ
Ֆոտոլրագրողի տեղեկություներով վարորդ Մ. Ղահրամանյանը ծառայում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում, իսկ մահացած երեխան նրա որդին էր, վիրավոր Ա. Մնացակյնանն էլ կինը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: