|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօր՝ հուլիսի 12-ին դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում` Նորագավիթի գազլցակայանի մոտակայքում, բախվել են Օpel Astra մակնիշի 34 AR 516 համարանիշի և Mercedes մակնիշի 82 MO 002 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 3 մարդ տեղում մահացել է, իսկ Opel-ի վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ եւ մահացել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների ինքնությունը: Մեքենաների բախումն այնքան ուժգին է եղել, որ Opel-ի գազաբալոնը մեքենայից պոկվել ու շպրտվել է:
Մանրամասները` այստեղ: