կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-30 16:17
Հասարակություն

Ողբերգական վթար` Արագածոտնի մարզում. մահացածը որդուն բանակ ճանապարհելուց էր վերադառնում

Ողբերգական վթար` Արագածոտնի մարզում. մահացածը որդուն բանակ ճանապարհելուց էր վերադառնում

Այսօր՝ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհի Բյուրական գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 21014 մակնիշի 34 TA 314 համարանիշի և ВАЗ 2115 մակնիշի 35 MQ 507 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից:

«Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Մահացածին ու վիրավորին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 2 վարորդներն էլ Բյուրական գյուղից են, մահացածն էլ տղային մի քանի ժամ առաջ Աշտարակի զիմկոմիսարիատից ճանապարհել էր բանակ և վերադառնում էր գյուղ՝ Բյուրական»,- կարդում ենք կայքում։