|
Փոխարժեքներ
03 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Հայաստանը ՀԱՊԿ իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել իրեն օգնություն տրամադրելու վերաբերյալ փաստաթուղթը։ Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Մինսկում կայացած հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Հայկական կողմը, չնայած մյուս բոլոր դաշնակիցների կողմից փաստաթղթին ներկայացվող աջակցությանը, որևէ հետաքրքրություն չցուցաբերեց փաստաթղթի նկատմամբ, առավել ևս՝ մեր աշխատանքի վերջին մասում խնդրեցին ընդհանրապես հանել օրակարգից»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։»- նրա խոսքերն է մեջբերում BelTA գործակալությունը։
Հիշեցնենք՝ 2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը։