Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հերթական մամուլի ասուլիսի ժամանակ «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է ամենամսյա հետազոտությունների արդյունքները:
Հարցումներով փորձել են պարզել քաղաքացիների կարծիքը վարչապետի, ԱԺ-ի, կառավարության և նախագահի աշխատանքի վերաբերյալ, ինչից պարզ է դարձել, որ Փաշինյանի քայլերը չեն հավանում հարցված քաղաքացիների 52,6%-ը, 34,2-ը հավանություն է տալիս։ ՀՀ կառավարության գործունեությանը 29,1%-ը հավանություն է տալիս, 59,7%-ը չի տալիս, 22,2%-ն է միայն նշել, որ ԱԺ-ինը հավանություն է տալիս, 64,2%-ը նշել է, որ հավանություն չի տալիս։
Հարցին՝ որքանով եք վստահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցվածների 20,4 %-ը նշել է, որ լիովին վստահում է, ավելի շուտ վստահում եմ՝ 13,2 %-ը, ավելի շուտ չեմ վստահում՝ 18,6%-ը, ընդհանրապես չեմ վստահում՝ 35,5%-ը, 12,3%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։
Հարցին՝ որքանով եք գոհ ՀՀ նախագահի գործունեությունից 23%-ը հավանություն է տվել և 53,7%-ը հավանություն չի տվել։
Հարցին, թե դեպի որ երկիր կամ երկրներ պետք է ուղղվի ՀՀ քաղաքական վեկտորը, 40%-ը նշել է, որ Հայաստանը պետք է ունենա հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ, Եվրոպական միության հետ նշել է 17%-ը, Ռուսաստան՝ 14 %-ը։ Ըստ Արմեն Նավասարդյանի 2020 թվականի հունիսին դեպի ՌԴ էր նշել հարցվածների 25%-ը և այս առումով նվազում է եղել։ 13 %-ը կարծում է, որ ՀՀ քաղաքական վեկտորը պետք է ուղղվի դեպի ԱՄՆ, 4,8 %-ը՝ Իրան, այլ երկրներ՝ 3,5 %։
Ո՞ր երկրներից կարելի է ստանալ ռազմաքաղաքական օգնություն մեր երկրի համար հարցին հարցվածների 41,1%-ը պատասխանել է Ֆրանսիա, Ռուսաստան՝ 14,4%-ը, Իրան՝ 18,7%-ը, ԱՄՆ՝ 23%-ը, Հնդկաստան՝ 21,3%-ը, Չինաստան՝ 1,8%-ը։
Հաջորդ հարցումը վերաբերում էր այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։
Հարցվածների 52%-ը նշել է, որ այո կան, 23%-ը նշել է՝ չկան, 25%-ը դժվարացել է պատասխանել։
Հաջորդ՝ եթե կան, ապա ովքե՞ր են քաղբանտարկյալներ հարցին 47,2%-ը նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի անունը, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին նշել է հարցվածների 21,5%-ը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին՝ 19,1%-ը։