Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողներին ներկայացրեց վերջին հետազոտությունը` «Քաղաքական կուսակցություններ և դաշինքների մեկնարկային ցուցանիշները» թեմայով: Նախ ներկայացվեց հարցումների մեթոդաբանությունը, այնէ` դեմ առ դեմ հարցումներ, 1146 մարդ, ընտրանքային սխալը` 3 տոկոս, հետազոտության իրականացման ժամանակահատվածը` փետրվարի 23-մարտի 2:
«Ինչպես եք գնահատում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը» հարցին հարցվածների 22,4 տոկոսը պատասխանել է` լիովին դրական, 58,6 տոկոսը` ավելի շուտ դրական, 9,9 տոկոսը` ավելի շուտ` բացասական, 3,8 տոկոսը` ընդհանրապես բացասական:
«Տեսնում ենք, որ ընդհանուր առմամբ` 81 տոկոսը դրական է գնահատում Կարեն Կարապետյանի գործելաոճը, նոյեմբեր ամսվա ցուցանիշը մոտ 84 տոկոս էր»,- ասաց Արամ Նավասարդյանը:
«Ինչպե՞ս եք գնահատում նոր ձևավորված կառավարության աշխատանքը վերջին 6 ամիսներին» հարցին հարցվածքների 9,9 տոկոսը պատասխանել է` լիովին դրական, 52,4 տոկոսը` ավելի շուտ` դրական, 19,8 տոկոսը` ավելի շուտ` բացասական, 9 տոկոսն էլ` ընդհանրապես բացասական:
«Որքանո՞վ արդարացան դրական սպասումները Կարեն Կարապետյանի` վարչապետ նշանակելուց հետո» հարցին 8, 8 տոկոսը պատասխանել է` ամբողջությամբ արդարացան, 55,7 տոկոսը պատասխանել է` որոշ չափով արդարացան: այսինքն ընդհանուր առմամբ, 64,5 տոկոսը նշել է, որ իր դրական սպասումներն արդարացել են:
«Ոլորտները, որով պետք է զբաղվի Կարեն Կարապետյանը» հարցին, 67 տոկոսը պատասխանել է` աշխատատեղերի ստեղծում, 46 տոկոսը` տնտեսության խնդիրների լուծում, 28 տոկոսը` կոռուպցիայի վերացում, 20 տոկոսը` առողջապահության ոլորտի խնդիրների վերացում:
«Կցանկանայի՞ք արդյոք, որ 2017թ-ից հետո Կարեն Կարապետյանը մնա վարչապետի պաշտոնում» հարցին միանշանակ` այո են պատասխանել 34,6 տոկոսը, 47,6 տոկոսը` ավելի շուտ` այո, 6,2 տոկոսը` ավելի շուտ` ոչ, 2,7 տոկոսը` մինաշանակ` ոչ: Այսինքն 82, 3 տոկոսը դրական է պատասխանել և ցանկություն ունի, որ Կարեն Կարապետյանը մնա վարչապետի պաշտոնում ընտրություններից հետո:
Հարցվածների 59,9 տոկոսը անպայման մասնակցելու է ընտրություններին, հավանաբար մասնակցելու է 25,7 տոկոսը, հավանաբար չի մասնակցելու 4,3 տոկոսը, և միանշանակ չի մասնակցելու 7,1 տոկոսը: