|
Փոխարժեքներ
04 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանցիների շուրջ 71%-ը հավանություն է տալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը, իսկ 70%-ը հայտարարել է պետության ղեկավարի նկատմամբ վստահության մասին։ Այս տվյալները բխում են «Հասարակական կարծիք» հիմնադրամի (ՖՕՄ) հարցման արդյունքներից։ Հայտնում է gazeta.ru-ն։
Ըստ հարցման, ՌԴ ղեկավարին չի վստահում հարցվածների միայն 17%-ը, ևս 14%-ը հայտարարել է, որ հավանություն չի տալիս նրա աշխատանքին։
Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 53%-ը։ Վարչապետի գործունեությանը հավանություն չի տվել հարցման մասնակիցների 15%-ը։ Բացի այդ, ռուսաստանցիների 43%-ը կարծում է, որ կառավարությունը աշխատում է ավելի շուտ լավ, իսկ 35%-ը հակառակ կարծիք ունի։