կարևոր
2014 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-08 14:42
Քաղաքական

Դանդաղելը կամ հապաղելը շատ վտանգավոր է ու կործանարար․ Սեյրան Օհանյան

Դանդաղելը կամ հապաղելը շատ վտանգավոր է ու կործանարար․ Սեյրան Օհանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը գրում է

«Արցախյան հակամարտությունը չի ավարտվել։ Ադրբեջանն իր հանցագործ կեցվածքով այն ավելի խորացրեց։ Ու թեև բոլորս մեծ ցավ ենք ապրում այսօր, սակայն ցավն անտրտունջ տանելը քիչ է․ պետք է պայքարել։

Ոչ ոք չի կարող զրկել հողը մայրությունից։

Ոչ ոք չի կարող զրկել մեզ մեր Մայր հողից։

Նա սպասում է մեզ։

Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի վերադառնանք Արցախ՝ տիրոջ կարգավիճակով։ Իսկ դրա համար հայ ժողովրդի միասնական կամքն ու գործողությունները, հայկական երկու պետությունների ամբողջ ներուժը կիրառելը և միջազգային ընդունված ձևաչափով բանակցային գործընթացի արագ վերականգնումը այլընտրանք չունեն։

Դանդաղելը կամ հապաղելը շատ վտանգավոր է ու կործանարար»։