Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր այսպիսի դեպքերի ժամանակ լինում է մեղավորների շրջանակ: Լինում է անհատ, նրա շրջապատը, կոլեկտիվը, որտեղ այդպիսի մթնոլորտ է ձեւավորվել, անմիջական այն ղեկավարները, ովքեր աշխատել են այդ զինծառայողի հետ»,-ըստ ԳԱԼԱ-ի՝ Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե Ավետիսյանների ընտանիքի ողբերգության համար ի՞նչ պատասխանատվություն են կրում 102-րդ ռազմաբազայի հրամանատարն ու բազայի բարձրաստիճան սպայակազմը:
Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ մեղավոր անձանց շրջանակը կպարզվի նախաքննության ընթացքում, եւ նրանք պատասխանատվություն կկրեն:
«Քրեական գործի ընթացքում ամեն ինչ կբացահայտվի: Ամեն ինչ կախված է, թե կասկածյալն ինչ կասի եւ ինչպես կբացատրի այդ իրողությունը: Բայց այն, որ հետեւողական կերպով մինչեւ վերջ կհասնենք, եւ մեղավորը կամ մեղավորները կպատժվեն, գտնում եմ, որ դա այդպես կլինի»,- ասել է նախարարը:
«Նախարարը միեւնույն ժամանակ հորդորեց չքաղաքականացնել տեղի ունեցածը: «Գտնում եմ, որ այսօր տեղին չէ քաղաքականացնել եւ փնտրել ինչ-որ վատթարացում հարաբերությունների: Որովհետեւ ՌԴ-ի հետ մենք բավականին բարձր քաղաքական մակարդակի հարաբերություններ եւ քաղաքական երկխոսություն ունենք՝ մանավանդ որ չափազանց բարձր մակարդակի վրա է գտնվում մեր ռազմական համագործակցությունը»,-ասաց նա»,- տեղեկացնում է ԳԱԼԱ-ն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: