Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի հերոս, ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղարը Վիտալի Բալասանյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ղարաբաղա-ադրբեջանական գործընթացում տեղի ունեցող իրադարձություններին: Պատասխանելով դիտարկմանը, թե բանակցային գործընթացի մասին խոսում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և պարբերաբար ակնարկում հայկական կողմի՝ հող հանձնելու մասին, Բալասանյանն ասաց. «Ուզում եմ ընդհանրապես այդ հեքիաթներին չհավատալ, ես ընդհանրապես չեմ ուզում լսել այն մարդկանց, ովքեր քաղաքական դիվիդենդներ են հավաքում, մանավանդ՝ Ղարաբաղի հարցում: Ինձ համար դա շատ սարսափելի է, շատ վտանգավոր, և խորհուրդ կտայի ընդհանրապես չլսել, չկարդալ նման տիպի մարդկանց կամ քաղաքական գործիչների հայտարարությունները»:
Անդրադառնալով պաշտապանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ընդդիմադիր գործունեություն ծավալելուն միտված հայտարարություններին, նախ չհամաձայնեց այն ձևակերպմանը, թե ինքը Սեյրան Օհանյանի ընկերն է, ապա ասաց. «Նախ` ի՞նչ է նշանակում` ով է ում ընկերը, ամեն մարդ ինքն է որոշում իր ընկերը ով է: Չի նշանակում, որ մենք պատերազմի այս գործողություններն անցել ենք , ուրեմն… Սեյրան Օհանյանի այս գործողությունները ես գնահատում եմ շատ վտանգավոր, որովհետև ցանկացած մարդ, մանավանդ՝ ուժային կառույցի ղեկավար, իրավունք չունի նմանատիպ վերաբերմունք ցուցաբերելու՝ թե' բարոյական, թե' պաշտոնական, թե' զուտ որպես անձ, թե' որպես պատերազմական գործողություններ անցած մարդ»: