|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իշխանությունների պատվերով արդեն տևական ժամանակ է, որ ընթանում են մի քանի շինծու դատավարություններ, որրոնք ուղեկցվում են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպտագույն խախտումներով։ Մի դեպքում իբր թե պետական գաղտնիքի պաշտպանության նպատակով փակ ձևաչափով ընթացող նիստերը իրականում ունեն նպատակ կոծկել այն իրավական կրկեսը, որը բեմադրվում է նիստերի ընթացքում, մյուս կողմից էլ կոծկել դատավորների թե՛ մասնագիտական, թե՛ բարոյական մակարդակը։ Մյուս դեպքում, ինչ-որ առևանգման անհիմն մեղարդանքով կալանավորվում է հանուն հայրենիքի նահատակված զինվորի ծնողը: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։