Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայում իսլամական ուղղվածության «Վերածնունդ» կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբաքանը միջնորդություն է ուղարկել խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշին՝ պահանջելով թուրքական զինված ուժերը մեկ տարի ժամկետով տեղակայել Գազայի հատվածում։
Ֆաթիհ Էրբաքանի խնդրագրում նշված է.
«Պաղեստինում զինված բախումների պատճառով Գազայի բնակիչների համար առաջացած դժվարությունները մեղմելու և Թուրքիայի, նաև միջազգային հանրության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության առաքումը թուրքական «Կարմիր մահիկի», Պաղեստինի «Կարմիր մահիկի» միջոցով հեշտացնելու նպատակով, համաձայն Թուրքիայի Սահմանադրության 92-րդ հոդվածի, մենք հայտնում ենք մեր խնդրանքը և պահանջը՝ Թուրքիայի զինված ուժերը տեղակայել Պաղեստինի տարածքում՝ ցամաքում անվտանգ գոտի և ծովում անվտանգության միջանցք ստեղծելու առաջադրանքն իրականացնելու համար»:
Պաղեստինցի մի շարք ակտիվիստներ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ են արել Իսրայելի հարցում չսահմանափակվել միայն կոշտ հայտարարություններով և խոսքից անցնել գործի։
Պաղեստինցի ակտիվիստ Հիջազին ասել է, որ Իսրայելը Թուրքիայի համար լուրջ խնդիր է։
«Եթե Ռեջեփ Էրդողանը հիմա քայլեր ձեռնարկի, նա կարող է պատմության մեջ մտնել որպես երկրորդ Սալահադդին Էյուբբի։ Թուրքիան բավականաչափ ուժ ունի։ Մենք պետք է հնարավորինս շուտ քայլեր ձեռնարկենք Իսրայելի դեմ»,- նշել է նա։
Սալահադդինը համարվում է Եգիպտոսի և Սիրիայի առաջին սուլթանը և Այյուբյան դինաստիայի հիմնադիրը։