Փոխարժեքներ
19 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 447.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7094 |
GBP | ⚊ | £ 513.89 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Սլովակիան անվտանգության երաշխիքների շրջանակում զորք չի ուղարկի Ուկրաինա, բայց պատրաստ է լոգիստիկ աջակցություն ցուցաբերել։
Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Սլովակիան որևէ զորք չի տեղակայի Ուկրաինայի տարածքում, մյուս կողմից՝ Սլովակիան կարևոր է լոգիստիկայի տեսանկյունից։ Հետևաբար, եթե անվտանգության այդ երաշխիքների պարագայում կարողանանք լոգիստիկ աջակցություն ցուցաբերել, ապա պատրաստ ենք դրան»,- նշել է Ֆիցոն «Շաբաթօրյա երկխոսություններ» հաղորդման եթերում։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ իրենց համար բացարձակապես անընդունելի է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքերի տեղակայման ցանկացած տարբերակ, որը հղի է իրավիճակի կտրուկ սրմամբ։