|
Փոխարժեքներ
18 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա։ Զորքեր տեղակայելու ցանկացած որոշում կկայացվի ՆԱՏՕ-ի հետ համատեղ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Պարզապես հստակ ասեմ, որ նախագահը չունի մտադրություն, շահագրգռվածություն, ցանկություն զորք մտցնելու Ուկրաինա: ՆԱՏՕ-ն ստեղծվել է «արևելյան թևի» մեր գործընկերներին և երկրներին աջակցելու համար, և հենց այստեղ ենք մենք կենտրոնանում»,- ասել է Փսակին:
Նա հավելել է, որ ԱՄՆ 8500 զինծառայողները, որոնք բերվել են մարտական պատրաստության, կգործեն ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համատեղ: