Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին բողոքներ էին ստացվել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի այգետերերից «Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ի գործունեության հետևանքով առաջացած փոշու արտանետումների վերաբերյալ։
ԲԸՏՄ աշխատակիցները տեղում իրականացրել են ուսումնասիրություն, ապա «Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ում անցկացրել ստուգում, որի արդյունքում հայտնաբերել են բնապահպանական նորմերի մի շարք խախտումներ։
Մասնավորապես՝
· Չի պահպանվել սահմանային թույլատրելի արտանետումների նախագծի և մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվության պայմանները։
· Չի իրականացվել թափոնների գույքագրում:
· Չի վարվել թափոնների գոյացման համար՝ սկզբնական հաշվառման և թափոնների միասնական հաշվառման համար՝ ընդհանուր հաշվառման գրքեր:
· Եռամսյակային հաշվարկ հաշվետվություններում չեն ներառվել պեռլիտի հանքավայրի տարածքից արտանետված վնասակար նյութերի քանակները:
· Ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանվել և չի վարվել երկրաբանական փաստագրություն։
· Չի կատարվել փոշենստեցման նպատակով փոշեառաջացման օջախների ինտենսիվ ջրում։
· Օգտակար հանածոյի արդյունահանումը չի կատարվել ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված չափաքանակներին համապատասխան։
· Չի իրականացվել օգտակար հանածոյի պաշարի շարժի հավաստի հաշվառում։
· Չի կատարվել ընդերքօգտագործման վճարները, մասնավորապես՝ մշտադիտարկումների իրականացման վճարները։
· Լիազոր մարմնին չի ներկայացվել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ տարեկան ամփոփ հաշվետվությունները։
Ընկերության նկատմամբ նշանակվել է 3 վարչական տույժ՝ ընդհանուր 300.000 ՀՀ դրամի չափով։
Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը կազմել է 463.500 ՀՀ դրամ։
«Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ին տրվել են խախտումները վերացնելու մասին հանձնարարականներ։