Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
01․07․2022 թվականին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին է մուտքագրվել ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող թիվ 50157521 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 30․12․2021 թվականի որոշումը։
Տեսչական մարմնի տեղեկացմամբ, նշված որոշման ուսումնասիրությունից պարզվել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել և ապացուցվել է, որ «Արծափ Գրուպ» ՍՊ ընկերությունը, «ZIL 130» մակնիշի 36 RL 469 հաշվառման համարանիշի և «ZIL 130» մակնիշի 35 FU 141 հաշվառման համարանիշի ավտոմեքենաների վրա տեղադրել է գազաբալոնային համակարգեր և 2020 թվականի հունվարի 10-ից իրականացնում է սեղմված բնական գազի մանրածախ վաճառք՝ շահագործելով արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող շարժական լցավորման կայաներ, որոնք գրանցված չեն արտադրական վտանգավոր օբյեկտների գրանցման ռեեստրում և չունեն ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացություններ։ Արդյունքում խախտվել են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» և «ժդ» կետերի պահանջները։
Վերոգրյալի հիման վրա՝ «Արծափ Գրուպ» ՍՊ ընկերությունը՝ արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող շարժական թվով 2 գազալցակայանները արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման չներկայացնելու իրավախախտման մասով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրի համար 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով, ինչպես նաև՝ թվով 2 արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելու իրավախախտման մասով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրի համար 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով՝ ընդհանուր՝ 4,000,000 (չորս միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով: