Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Դեռեւս ամռան ամիսներին լրագրողները ֆիքսել էին, որ Ազգային ժողովի բակում՝ ծառերի տակ, սրճարան են սկսել կառուցել․ հողային աշխատանքներ էին տարվում։ ԱԺ-ից ասել էին, որ խորհրդարանում գործող ճաշարանն են ընդլայնում, որն իբրեւ թե չի բավականացնում։ Սակայն կարճ ժամանակից շինաշխատանքները դադարեցին։ Պարզվում է՝ ԱԺ-ն միակողմանիորեն լուծել է մրցույթում հաղթող «Լիդեր-քոնսթրաքշն» շինկազմակերպության հետ կնքած պայմանագիրը։ Պատճառն անբարեխիղճ աշխատանքն է եղել, ժամկետների խախտումը։ Ավելին՝ ԱԺ-ն այս ընկերությանը սեւ ցուցակ է գցել, որ այլեւս տենդերների չմասնակցեն։ Պայմանագիրը, ապա համաձայնագիրը կնքել էին սեպտեմբերին, վերջնաժամկետ էր սահմանվել 30 օրը, այսինքն՝ հոկտեմբերի 14-15-ին աշխատանքը պետք է ավարտեին։ Մինչդեռ ԱԺ աշխատակազմի կողմից պայմանագրի լուծման գրության մեջ ասվում է․ «Կատարողի կողմից հոկտեմբերի 24-ի դրությամբ ՀՀ ԱԺ բակի սրճարանի 2-րդ փուլի սալիկապատման աշխատանքները դեռ չեն սկսվել»։ Այս հիմքով էլ պայմանագիրը լուծարվել է, եւ շինարարից փոխհատուցում են պահանջել։
Ուշագրավ է, որ ամռանն ԱԺ-ից հայտնել էին, որ սալիկապատման աշխատանքների համար հայտարարված մրցույթում հաղթել է «Հիպերնովա» ՍՊԸ-ն, որի հետ էլ պայմանագիր են կնքել, արժեքը՝ 4 մլն 686 հազար 684 դրամ։ Երեկ ԱԺ-ից մեզ պարզաբանեցին, որ ի սկզբանե «Հիպերնովա»-ն է հաղթել, որը պետք է կատարեր ե՛ւ հիմքը փորելու, ե՛ւ սալիկապատման աշխատանքները, սակայն ընթացքում պարզվել է, որ սխալ հաշվարկ է արվել, եւ ավելի մեծ տարածք պետք է ընդգրկվի, ուստի նոր՝ սալիկապատման մրցույթ են հայտարարել, որն էլ շահել էր «Լիդեր-քոնսթրաքշն» ընկերությունը։
մբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում