Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը հետաքրքրվեց, թե ե՞րբ են ավարտին հացվելու Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի դպրոցի ու մանկապարտեզի կառուցապատման աշխատանքները՝ հետևյալ ձևակերպմամբ․ «Մարզային հերթական այցելությունս ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն բնակավայրում էր։ Մեր հայրենակիցները օբյեկտիվորեն բարձրացնում են համայնքային կարևոր մի շարք խնդիրներ, որոնք այդպես էլ պատշաճ ուշադրության չեն արժանանում պատկան մարմինների կողմից։
Այս անգամ խոսքը վերաբերում է Ներքին Գետաշենի հանրակրթական դպրոցի և մանկապարտեզի շենքերի կառուցման խնդիրներին։
Մասնավորապես, դպրոցի կառուցապատման աշխատանքները անհարկի ձգձգվում են։ Վերջին շրջանում այս աշխատանքները գրեթե դադարեցված են։ Աշխատանքների ավարտի համար սահմանված ժամկետները վաղուց խախտվել են։ Եվ չկա պատշաճ վերահսկողություն։ Այս դպրոց հաճախող աշակերտների թիվը մոտ 1000 է, որոնք ամեն օր շուրջ 3 կիլոմետր անցնում են ոչ բարվոք ճանապարհներով, որ կարողանան երկրորդ հերթով սովորեն մեկ այլ դպրոցում։ Աշակերտների մի մասի համար էլ ուսումնական պրոցեսը կազմակերպվում է մասնավոր առանձնատանը՝ սահմանված չափորոշիչների էական խախտումներով։
Մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքների մրցույթը կայացել է, սակայն աշխատանքները տևական ժամանակ չեն մեկնարկում՝ անհասկանալի պատճառներով։ Հիմա հարցերս․ ե՞րբ է նախատեսվում դպրոցի շինարարական աշխատանքների ավարտն ու շահագործումը, և ի՞նչ ընթացքի մեջ է մանկապարտեզի կառուցման աշխատանքերի մեկնարկը։