Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դաշնակցությունը շատ լավ է պատկերացնում, որ կա հանրապետական մեծամասնություն և կոալիցիա, և բոլորին հուզում է այն հարցը՝ ի՞նչ է փոխվելու, եթե կառավարության հրաժարականից հետո նշանակվի մեկ այլ կառավարություն, մեկ այլ վարչապետ:
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է փոխվելու կառավարության փոփոխությունից, եթե հանրապետական մեծամասնությունը կառավարության նշանակումներն անելու է հանրապետական մեծամասնության թիմից, նշեց, որ Հայաստանը կանգնած է լրջագույն արտաքին և ներքին խնդիրների առջեւ, և քաղաքացիների վստահության բացակայությունը ապագայի հանդեպ պայմանավորված են այս իշխանությունների և այս կառավարության գործողություններով:
Ըստ նրա` ոչ իշխանական չորս ուժերի համագործակցության պրոցեսը երկարում է այն պատճառով, որ այդ ուժերը ոչ միայն պահանջելու են կառավարության հրաժարական, այլեւ առաջարկելու են, թե ինչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի հաջորդ կառավարությունը նկատի ունենա նախորդի սխալները և գործի առավել արդյունավետ:
«Մենք ելնում ենք ոչ թե միայն հեռացնելու, միայն վատը տեսնելու կամ թշնամանքի գործոնից, մենք ելնում ենք երկրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից: Ահա` ինչու հիմա մշակում և համաձայնեցնում ենք հետագա գործողությունների ծրագիրը: Իշխանությունը կարող է ընդունել կամ չընդունել այդ առաջարկները: Բայց մենք ելնում ենք խելամտության կանխավարկածից: Կարծում ենք, որ իշխանությունները լրջորեն մտածելու բան ունեն»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Պատգամավորը ևս մեկ անգամ շեշտեց, որ կողմնակից չեն մեկանգամյա գործողությունների, լուրջ աշխատանքի ու առաջարկների կողմնակից են: