կարևոր
2998 դիտում, 5 ամիս առաջ - 2023-10-31 17:12
Հասարակություն

Կիմ Խաչատրյանի անվան կրթաթոշակի մրցույթի հայտարարություն

Կիմ Խաչատրյանի անվան կրթաթոշակի մրցույթի հայտարարություն

Հոկտեմբերի 31֊ին, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ, ԵՊԲՀ ուսանող, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ Կիմ Խաչատրյանի հիշատակի օրն է։

Ի հիշատակ հավատավոր ընկերոջ` ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարում է Կիմ Խաչատրյանի անվան կրթաթոշակի ամենամյա մրցույթ:

Մրցույթին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանության հետևանքով ուսումը շարունակում են ՀՀ բուհերում։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը՝  https://forms.gle/6fvQ9138Ttfv5Wtr9

Անհրաժեշտ փաստաղթերի ցանկը՝

  • Ինքնակենսագրական (CV)
     
  • Անձնագիր (2-5 էջերը)
     
  • Տեղեկանք բուհից` Արցախի Հանրապետության ուսհաստատությունից ՀՀ ուսհաստատություն տեղափոխվելու մասին
     
  • Էսսե՝ «Արցախյան մտորումներ անցյալի, ներկայի և ապագայի շուրջ» խորագրով
     
  • Երաշխավորագիր (բնութագիր) դասախոսի կողմից (լրացուցիչ)
     
  • Հասարակական ակտիվությունը հաստատող տեղեկանքներ, եթե կան
     
  • Պատերազմի մասնակից ուսանողների պարագայում, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման կողմից տրամադրված տեղեկանք կամ զինվորական հաշվառման գրքույկի առաջին և համապատասխան նշմամբ էջերի պատճենը (լրացուցիչ)

Դիմելու վերջնաժամկետը 2023թ. դեկտեմբերի 25-ն է։

Հայտադիմումը լրացնելուց հետո մրցույթի մասնակիցները կստանան իրենց էլ. փոստի հասցեին ուղարկված հաստատող նամակ։

Այնուհետև՝ կրթաթոշակի հայտարարված մրցույթի արդյունքում ստացած հայտերից մրցութային հանձնաժողովի գնահատմամբ կընտրվեն «Արցախյան մտորումներ անցյալի, ներկայի և ապագայի շուրջ» խորագրով հինգ լավագույն էսսեները, որոնք էլ առանձին մրցութային կարգով կներկայացվեն մեր էջի հետևորդների դատին։

Այնուհետև, մինչև 2024թ. հունվարի 20-ը ներառյալ ամենաշատ հավանում ստացած էսսեի հեղինակը կարժանանա առանձին մրցանակի։

Իսկ ընդհանուր մրցույթի արդյունքում կրթաթոշակի արժանացած ուսանողների անունները կհայտարարվեն 2024թ․ հունվարի 30-ին։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով՝ +37493471990 կամ գրել էլ․հասցեին` [email protected] և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության պաշտոնական էջին՝ https://linktr.ee/arf_naum