Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կայացավ Կիմ Խաչատրյանի անվանական կրթաթոշակի մրցույթի հաղթողների պատգևատրման արարողությունը. այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ֆեյսբուքյան էջից:
«Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանակիր Կիմ Խաչատրյանի ընտանիքի անդամները, հրամանատարական կազմը և կուսակցական ընկերները։
Մրցույթի հաղթողներ Ամալյա Ղազարյանին, Արփինե Ղարախանյանին, Ասյա Գևորգյանին, Մելինե Անտոնյանին և Եվա Գասպարյանին իրենց շնորհավորանքի խոսքերը հղեցին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկների հանձնախմբի անդամ Իգոր Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանը, Արփինե Վարդանյանը և Կիմ Խաչատրյանի հայրը` Սիմոն Խաչատրյանը։
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մրցույթի հաղթողներին և մաղթում նորանոր նվաճումներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ՀՅԴ ՆԱՈւՄ-ի անդամ Կիմ Խաչատրյանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 31-ին՝ Արցախի հյուսիսային սահմանների պաշտպանության ժամանակ: Նա առաջնագիծ էր մեկնել՝ ՀՅԴ կամավորական վաշտերից մեկի կազմում ընդգրկվելով։
Շնորհալի, կյանքում ազգային արժեքներով ու ավանդույթներով առաջնորդվող, հայրենիքն անսահման սիրող Կիմը ծնվել է 1995 թ. մարտի 17 ին՝ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում, 2001-2012 թթ. սովորել և ավարտել է Արենիի միջնակարգ դպրոցը։ 2013-2015 թթ. ծառայել ՀՀ զինված ուժերում (Մեղրիում)։ Նպատակ ուներ Հայկական բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո մասնագիտական գործունեությունը ծավալել հայրենի գյուղում, հիմնել ատամնաբուժարան։